Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «China Eastern Airlines»-ի փոխնախագահ Հե Սյաոցզյունի հետ

21:27, 16.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է «China Eastern Airlines»-ի փոխնախագահ Հե Սյաոցզյունի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության աշխատակազմը։

Կառավարության աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Թբիլիսիի և Շանհայի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցության սկսման առանձնահատուկ կարևորությունը ինչպես տուրիզմի, այնպես էլ մարդկանց միջև կապերի և բիզնեսների միջև համագործակցության զարգացման համար։

«Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության և քաղաքական հարաբերությունների հետագա խորացմանը և պատրաստ են նպաստել տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության շոշափելի արդյունքներին, և նշվել է, որ դա փաստում է երկու երկրների միջև աճող համագործակցությունը ինչպես զբոսաշրջության և ավիացիայի, այնպես էլ առևտրի և ներդրումների ուղղությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին», – ասված է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ