Վլադիմիր Պուտին – Իլոն Մասկը հանճար է, իսկական հանճար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլոն Մասկին հանճար է անվանել։ Նա սա ասել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակներում ցուցահանդես այցելելիս։
«Իլոն Մասկը հանճար է, պարզապես իսկական հանճար։ Քանի՞ արբանյակ ունի նա ուղեծրում։ Ավելի քան հինգ հազար, իսկ մենք միայն առաջին քայլերն ենք անում», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապի մեջ է Starlink ընկերության ղեկավարի հետ։