Հնարավոր է Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվեն այլ մեղադրանքներ
Հնարավոր է Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվեն այլ մեղադրանքներ

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդատուի հայտարարությամբ չի բացառվում, որ Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվեն այլ մեղադրանքներ: Այս մասին Զորիան Շկիրիակը հայտարարել է «112»  հեռուստաալիքի եթերում:

«Հնարավոր է դա չլինի միակ հոդվածը, որի մեջ մեղադրվում է Սաակաշվիլին: Չգիտեմ դա գլխավոր դատախազության իրավասությունն է: Ես ուղակի լավ եմ գիտակցում, որ խոսքը վերաբերում է ՈՒկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի և նրա նախկին համախոհ օլիգարխ Կուրչենկոյի հանցավոր գործունեությանը, ովքեր ՈՒկրաինայում փորձում էին հանցավոր կերպով փոխել իշխանությունը»,- ասել է Շկիրիակը:

Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվել է ՈՒկրաինայի քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է՝ հանցավոր խմբավորումներին աջակցություն  և նրանց հանցավոր գործողությունները թաքցնել,- այս մասին ասված է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության կայք էջում հրապարակված հայտարարության մեջ:

Նշված հոդվածը նախատեսում է 3-ից 5 տարով ազատազրկում: