ՈՒկրաինայից փախուստի դիմած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցներին փոխանցել է 500 հազար ամն դոլար. Լուցենկո
ՈՒկրաինայից փախուստի դիմած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցներին փոխանցել է 500 հազար ամն դոլար. Լուցենկո

ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ՈՒկրաինայից փախուստի դիմած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոն Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցներին փոխանցել է 500 հազար ամն դոլար: Այս մասին գլխավոր դատախազը հայտարարել է հատուկ մամլո ասուլիսի ժամանակ:

Ինչպես ասել է Լուցենկոն, Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կազմակերպվող բողոքի ցույցերը, որոնց  նպատակը  իշխանության ձեռք  գցելն էր, ֆինանսավորվել են հենց Սերգեյ Կուրչենկոյի կողմից:

«Սաակաշվիլիին մոտ անձը, կոնկրետ Սեվերիոն Դանգաձեն, Միխեիլ Սաակաշվիլիի հետ խորհրդատվությունից  հետո դիմել է Կուրչենկոյին, որը թաքնվում է Մոսկվայում և նրան կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների հետաքրքրությունները պաշտպանելու դիմաց առաջարկել է ֆինանսավորել Սաակաշվիլիի գործունեությունը: Մենք ֆիքսել ենք Ռուսաստանից մոտ կես միլիոն ամն դոլարի փոխանցման փաստ»,- ասել է Լուցենկոն:

Բացի այդ գլխավոր դատախազը ներկայացրել է մի ձայնագրություն, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցների հետ միասին Կուրչենկոյի կողմից վստահված անձի հետ քննարկում է ՈՒկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու հնարավորությունները: