Սաակաշվիլու ձերբակալության մասին տեղեկություն կլսեն Գերագույն ռադայում
Սաակաշվիլու ձերբակալության մասին տեղեկություն կլսեն Գերագույն ռադայում

Ուկրաինացի պատգամավորները Գերագույն ռադային երեկոյան նիստին են հրավիրել գլխավոր դատախազության, անվտանգության ծառայության, հակակոռուպցիոն բյուրոյի և հակակոռուպցիոն դատախազության ղեկավարներին:

Համապատասխան որոշմանը աջակցել է 217 պատգամավոր:

Գերատեսչությունների ղեկավարները խորհրդարանի անդամների դիմաց, հավանաբար, կխոսեն Միխեիլ Սաակաշվիլու բնակարանում անցկացված խուզարկության և նրա ձերբակալության:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:

Մինչ այդ նա գտնվում էր իր տան տանիքում: Վրաստաանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն տան տանիքից իջեցրել են ռազմական համազգեստով մարդիկ:

Տեղում գտնվում են Սաակաշվիլիի կողմնակիցները: