Փոթիի տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով գտնվող երեք պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով գտնվող երեք պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիի տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով գտնվող երեք պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նրանք ունեին ջերմություն և շնչառական ախտանշաններ: Երեքն էլ գտնվում էին մեկուսացված խցիկում:

«Կլինիկայում գտնվող երեք պացիենտ ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանց կենսաբանական նմուշն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ «PCR» թեստավորման համար: Այս պահի դրությամբ, նրանց առողջական վիճակը բավարար է»,- հայտարարել է կլինիկայի տնօրեն  Թեա Միգինեիշվիլին: