Պետության վրա ոչ 200, ոչ էլ 400 հոգի ազդեցություն չեն կարող ունենալ, որպեսզի այս նախագծում մտցնենք որևէ տիպի ավելորդություն. Վանո Զարդիաշվիլի
Պետության վրա ոչ 200, ոչ էլ 400 հոգի ազդեցություն չեն կարող ունենալ, որպեսզի այս նախագծում մտցնենք որևէ տիպի ավելորդություն. Վանո Զարդիաշվիլի

Խորհրդարանական մեծամասնության անդամ Վանո Զարդիաշվիլու հայտարարությամբ, պետությունը կանի ամեն բան, որպեսզի Վրաստանում թմրանյութի տարածումը առավելագույնս կանխվի:

Առաջին ալիքի հետ զրույցում Վանո Զարդիաշվիլին ընդգծել է թմրաքաղաքականության ազատականազումը և նշել, որ հարցի շուրջ շախատանքային ռեժիմի ակտիվ փուլում են ինչպես խորհրդարանը, այնպես էլ կառավարությունը և միջգերատեսչական հանձնաժողովը և միասնական դիրքորոշումը կներկայացվի մոտ ապագայում:

Նրա խոսքով, կառավարող թիմում մանրամաս քննարկվում է թմրաքաղաքականության ազատականացման մասին պատրաստված օրենսդրական փաթեթի յուրաքանչյուր հոդված, ցանկացած դոզա և ցանկացած պատիժ:

«Պետության վրա ոչ 200, ոչ էլ 400 հոգի ազդեցություն չեն կարող ունենալ, որպեսզի այս նախագծում մտցնենք որևէ տիպի ավելորդ կարծիք»,- նշել է Զարդիաշվիլին: