Օրինականացումը նշանակում է պահանջ, որ թմրանյութի օգտագործումը լինի այնպիսի օրինական, ինչպիսին է վրացական գինին, պետության պատասխանն է՝ ոչ. Ծուլուկիանի
Օրինականացումը նշանակում է պահանջ, որ թմրանյութի օգտագործումը լինի այնպիսի օրինական, ինչպիսին է վրացական գինին, պետության պատասխանն է՝ ոչ. Ծուլուկիանի

Երբ զրուցում ենք օրինականացման մասին, դա նշանակում է պահանջել, որ թմրանյութի օգտագործումը լինի այնպիսի օրինական, ինչպիսին է վրացական գինին: Այդ պահանջին պետության պատասխանն է՝ ոչ,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարարո Թեա Ծուլուկիանին՝ թմրաքաղաքականության թեման մեկնաբանելիս:

Նրա խոսքով, երկրի կառավարող թիմը չի աջակցում թմրանյութի կիրառման օրինականացմանը:

«Վրաստանում այն թիմը, որը կառավարում է երկիրը, չի ա’ակցում թմրանյութի օգտագործման օրինականացմանը:

Ինչպիսին ծանր արձագանք էլ լինի այս հարցի շուրջ, ոչ, հարգելիներս – կոկաին, հերոին և այլն, շատ մեծ ցուցակ է, որը մեծանում է ամեն օր, թմրանյութ իրացնողները և ստեղծողները նոր առաջարկներ ունեն մեզ, չի կարող օգտագործումը լինել օրինական»,- հայտարարել է Ծուլուկիանին:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, նախարարի խոսքով, այն պետք է հաշվի առնվի: