Թեա Ծուլուկիանի. Սահմանադրությունն ասում է, որ չորս տարին մեկ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, սա այլ կերպ էր ասում Միշելի փաստաթուղթը, որից մենք դուրս ենք եկել, և ես ողջունում եմ այս որոշումը

Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարում է, որ ողջունում է «Վրացական երազանքի» դուրս գալը Շառլ Միշելի փաստաթղթից:

Ինչպես նշել է Թեա Ծուլուկիանին, Վրաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ մինչեւ 2024 թվականը Վրաստանը չի կարող արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Շատ ուրախ եմ, որ «Վրացական երազանքը» և երկիրը վերադարձել են սահմանադրական ռեժիմին: Սահմանադրության մեջ նշվում է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Սա այլ կերպ էր ասվում Շառլ Միշելի փաստաթղթով, որից մենք դուրս եկանք, և ես միայն ողջունում եմ այս որոշումը», – ասաց Թեա Ծուլուկիանին: