Թմրանյութեր իրացնողների նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան այսօրվա օրենսդրությունում է. Մամուկա Մդինարաձե

15:04, 22.05.2018

Խորհրդարանային մեծամասնության նիստին կոնկրետացվել է, որ թմրանյութեր իրացնողների նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան այսօրվա օրենսդրությունում է,-այս մասին նիստի ավարտից հետո հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:

Նրա խոսքերով, այսօրվա նիստին բազմաթիվ հարցերի շուրջ դիրքորոշումները մոտեցել են միմյանց:

«Մի քանի կոմպոնենտ է, որը ներառում է թմրանյութեր իրացնողների հետ կապված հարցեր, երկրորդը – գնում պահպանման և դոզաների հետ կապված հարցերը, երրորդը օգտագործողների հետ կապված հարցն է:

Պարզապես բոլոր հարցերի շուրջ պայմանավորվել ենք և դիրքորոշումները ավելի են մոտեցել միմյանց: Կոնկրետացրել ենք, որ  թմրանյութեր իրացնողների նկատմամբ պատժամիջոցները լինելու են ավելի խիստ, քան այսօրվա օրենսդրությունում է: Դոզաների հետ կապված մոտավորապես պայմանավորվել ենք և այս հարցը մինչև շաբաթվա վերջը պետք է լավ ուսումնասիրենք: Համաձայնել ենք նաև սպառողների հարցով, որ նրանց նկատմամբ լինելու է ավելի մարդկային օրենսդրություն»,-նշել է Մդինարաձեն:

Պատգամավորի խոսքերով, մնացել է մի քանի դետալ, որի շուրջ քննարկումները անց են կացվելու հաջորդ օրերին:

Բացի այդ, Մամուկա Մդինարաձեն, առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի նման, չի բացառում, որ  խորհրդարանային մեծամասնության ներսում տեղի ունենա վարկանիշային քվեարկություն:

Խորհրդարանային մեծամասնության նիստը, որի ընթացքում քննարկվել են թմրաքաղաքականության բարեփոխման հարցերը, անց է կացվել «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նիստին ներկա է գտնվել նաև կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

 

 

 

Նմանատիպ