Էկա Բեսելիան և Վանո Զարդիաշվիլին լքում են խորհրդարանի իրավական կոմիտեն
Էկա Բեսելիան և Վանո Զարդիաշվիլին լքում են խորհրդարանի իրավական կոմիտեն

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեում հնարավոր է իրականացվեն կադրային փոփոխություններ:

Առաջին ալիքի տեղեկությամբ, զբաղեցված պաշտոնները հնարավոր է լքեն կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան և նրա առաջին տեղակալ Վանո Զարդիաշվիլին: Գոյություն ունեցող տեղեկությամբ, պատոնից հեռանալու մասին դիմում է գրել Վանո Զարդիաշվիլին:

Այս պահի դրությամբ մեկնաբանություն չի արվել և հայտնի չէ, ինչի հետ է կապված Բեսելիայի և Զարդիաշվիլու որոշումը: Հնարավոր է, այդ փաստը կապված լինի Արդարադատության գերագույն խորհրդի կողմից ներկայացված գերագույն դատարանի դատավորի թեկնածուների հետ: Ինչպես նաև, Բեսելիայի և Զարդիաշվիլու միջև կար հանրային բախում: