Ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել առանց ակցիզային դրոշմանիշի ակցիզային ապրանքներ պահելու և փոխադրելու մեղադրանքով

12:08, 04.07.2026

Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները առանձնապես խոշոր չափերով, խմբակային, մակնշման ենթակա ակցիզային ապրանքներն առանց ակցիզային դրոշմանիշի պահելու և փոխադրելու մեղադրանքով երկու անձի են ձերբակալել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով։

«Իրավապահները մեղադրյալներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք փոխադրում էին առանձնապես խոշոր չափերով պարտադիր մակնշման ենթակա առանց ակցիզային դրոշմանիշի սիգարետ։ Ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է ավելի քան 56,000 լարի արժողությամբ առանց ակցիզային դրոշմանիշի սիգարետ»,— ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Նմանատիպ