Միգրացիայի դեպարտամենտը ներգաղթի վերահսկողության միջոցառումների արդյունքում ձերբակալել է օտարերկրյա 50 քաղաքացու

11:00, 04.07.2026

Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները երկրի ողջ տարածքում իրականացրել են հատուկ ներգաղթային ստուգողական միջոցառումներ։

Համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 50 օտարերկրյա անօրինական միգրանտ, այդ թվում՝ Հնդկաստանի, Վիետնամի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սուդանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Հորդանանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Ուգանդայի և Քենիայի քաղաքացիներ։

Հատուկ ներգաղթային ստուգողական միջոցառումների շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցների կողմից ստուգվել են կոնկրետ վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ, ինչի նպատակն էր հայտնաբերել Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։

Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Ներկայումս ձերբակալվածները տեղավորված են միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Ընթացքի մեջ են համապատասխան ընթացակարգերը նրանց երկրից արտաքսելու նպատակով։

Այս մասին տեղեկատվություն է տարածում Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ