Մարթա Կոս՝ «Վերջերս վերադարձա Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ մեր աշխատանքը հասցրել ենք նոր մակարդակի»
Եվրամիությունը տարածաշրջանային կապերի խթանման նպատակով բարձր մակարդակի բանակցություններ է վարել Անկարայում, Բաքվում և Երևանում. այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Ես վերջերս եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ փոխկապակցվածության ուժեղացման ուղղությամբ մեր աշխատանքը բարձրացրել ենք նոր մակարդակի։ Դա կարող է նպաստել Հարավային Կովկասում տևական խաղաղությանը՝ միևնույն ժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները։ Փոխկապակցվածության ընդլայնումն ու ուժեղացումը սերտորեն կապված են միմյանց հետ։ Երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունությանը, բարօրությանն ու անվտանգությանը»,— նշել է Կոսը։
Հուլիսի 1-ին և 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և եվրահանձնակատար Մարտա Կոսը այցելել են Ադրբեջան և Հայաստան։