Թմրանյութեր իրացնողների նկատմամբ հարկավոր են էլ ավելի խիստ միջոցներ, քան ունենք այսօր. Թեա Ծուլուկիանի
Թմրանյութեր իրացնողների նկատմամբ հարկավոր են էլ ավելի խիստ միջոցներ, քան ունենք այսօր. Թեա Ծուլուկիանի

Թմրաքաղաքականության մասին ընթանում են ակտիվ քննարկումներ թիմի ներսում և բոլորը կիսում  են այն միտքը, որ համակարգը ունի մարդկայնության կարիք, երբ խոսքը վերաբերում է թմրանյութեր օգտագործելուն,-այս մասին հայտարարություն է արել, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքերով թմրանյութեր իրացնելու կապակցությամբ հարկավոր է ավելի խիստ դիրքորոշում:

«Այն, որ համակարգը ունի մարդկայնության կարիք, երբ գործը վերաբերում է թմրանյութերի օգտագործմանը, սա փաստ է և սկզբունքօրեն այդ միտքը կիսում են բոլորը: Սակայն թե ինչպիսին պետք է լինի համակարգը, այդ հարցերի շուրջ ընթանում են քննարկումներ: Ինչ վերաբերում է իրացնողներին, այստեղ նույնպես համաձայնեցրած կարծիք է, որ հարկավոր է ոչ միայն խստացնել, ինչ այսօր գոյություն ունի, այլ ավելի խոստ միջոցներ ենթարկել»,-հայտարարել է նախարարը:

Այլ մանրամասների մասին նախարարի խոսքերով, հայտնի կդառնա դիրքորոշումների համաձայնեցնելուց հետո:

Թմրաքաղաքականության ազատականացման հարցը այսօր քննարկել են խորհրդարանային մեծամասնության նիստին, որին ներկա էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: