Սուրբ Սինոդը համարում է, որ կանեփի պատրաստման թույլտվությունը փաստորեն թմրանյութ վաճառողների օրինականացումն է, որը երկրի համար կունենա ծայրահեղ ծանր հետևանք
Սուրբ Սինոդը համարում է, որ կանեփի պատրաստման թույլտվությունը փաստորեն թմրանյութ վաճառողների օրինականացումն է, որը երկրի համար կունենա ծայրահեղ ծանր հետևանք

Եկեղեցին երբեք չի աջակցել թմրամոլությամբ տառապող հիվանդների նկատմամբ կալանավորմանը, սակայն համարում ենք, որ սահմանադրական դատարանի կողմից թմրանյութի ազատականացման կապակցությամբ արդեն կայացված որոշումը մեծ վտանգ է պարունակում  և լուրջ խթան հանդիսանում թմրանյութերի լայնորեն տարածման և կիրառման համար,- այս մասին նշված է Սուրբ Սինոդի նիստի արձանագրության մեջ, որը հրապարակել է Վրաստանի պատրիարքարանը:

Սուրբ Սինոդի անդամները համարում են, որ «կանեփի պատրաստման թույլտվությունը փաստորեն թմրանյութ վաճառողների օրինականացումն է, որը երկրի համար կունենա ծայրահեղ ծանր հետևանք»:

«Ինչպես հայտնի է, սահմանադրական դատարանում քննարկվում է հայցը՝ թմրանյութ – մարիխուանայի (կանեփի) մինչև 70 գրամ ունենալու դեպքում վարչական պատժի չեղարկման մասին, որը փաստացի նշանակում է այս թմրանյութի օրինականացում:

Եկեղեցին երբեք չի աջակցել թմրամոլությամբ տառապող հիվանդների նկատմամբ կալանավորմանը, սակայն համարում ենք, որ սահմանադրական դատարանի կողմից թմրանյութի ազատականացման կապակցությամբ արդեն կայացված որոշումը մեծ վտանգ է պարունակում  և լուրջ խթան հանդիսանում թմրանյութերի լայն տարածման և կիրառման համար:

Կանեփի պատրաստման թույլտվությունը, փաստորեն, թմրանյութ վաճառելու օրինականացումն է, որը երկրի համար կունենա ծայրահեղ ծանր հետևանք:

Սինոդի նիստի արձանագրությունում ասվում է, որ նիստին առաջ է քաշվել հարց՝ թմրանյութի ազդեցության տակ մահացած անձանց եկեղեցական ձևով հուղարկավորելու մասին:

«Ժողովը քննարկել է և որոշել.

Ստեղծվի հանձնաժողով՝ նշված և այլ ծանրացուցիչ հանգամանքների պատճառով ծագած հարցերը եկեղեցական ընդհանուր դիրքորոշմամբ մշակելու համար»,- ասվում է Սուրբ Սինոդի նիստի արձանագրությունում: