Պետեր Մադյարը հայտարարել է հանրային լրատվամիջոցների բարեփոխման մասին. «Նպատակը հավասարակշռված տեղեկատվությունն է»
Պետեր Մադյարը հայտարարել է հանրային լրատվամիջոցների բարեփոխման մասին. «Նպատակը հավասարակշռված տեղեկատվությունն է»

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է հանրային լրատվամիջոցների բարեփոխման մասին։

Այս մասին Հունգարիայի վարչապետը գրել է սոցիալական ցանցերում։

«Հաջորդ շաբաթ մենք խորհրդարանին կներկայացնենք հանրային լրատվամիջոցների լիակատար վերափոխման մասին օրինագիծ։ Նպատակը հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելն է։ Լուրերը մաքուր են, կարծիքները՝ ազատ», – գրել է Մադյարը։