Ստամբուլում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Ստամբուլում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը կկայանա Ստամբուլում հունիսի 8-ին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նրանց խոսքով՝ եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում կստորագրվի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարություն՝ Ստամբուլի հռչակագիր։

Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։