Կովիդի երկու լիարժեք պատվաստման փաստաթուղը սահմանին ներկայացնելու դեպքում, բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան. Նաթիա Թուրնավա
Կովիդի երկու լիարժեք պատվաստման փաստաթուղը սահմանին ներկայացնելու դեպքում, բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան. Նաթիա Թուրնավա

Կովիդի երկու լիարժեք պատվաստման փաստաթուղը սահմանին ներկայացնելու դեպքում, բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Ինչպես նշել է Նաթիա Թուրնավան, աշխարհում պատվաստվածների թիվն աճում է, և սա առաջին թիրախային խումբն է:

«Ինչ վերաբերում է օտարերկրյա այցելուներին, և դա արդեն իսկ կարևոր մաս է զբոսաշրջության ոլորտի համար, ապա ցանկանում ենք տեղեկացնել, որ ցանկացած տեսակի կովիդ պատվաստանյութի լիարժեք ներարկումը հաստատող փաստաթուղը ներկայացնելու դեպքում, բոլոր երկրների քաղաքացիները, կարող են անվերապահորեն մուտք գործել Վրաստան: Մենք նախատեսում ենք, որ աշխարհում պատվաստվածների թիվն աճում է և դա մեր առաջին թիրախային խումբն է, որին նույնիսկ կարող ենք տանել կանաչ Աջարիա: Ինչ վերաբերում է պատվաստում չանցած այցելուներին, Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի քաղաքացիներին, նրանք կարող են սահմանին ներկայացնել վերջին 72 ժամվա ընթացքում կատարված թեստի պատասխանը, այնուհետև երրորդ օրը նրանք պետք է փորձարկվեն սեփական միջոցներով: Այս կապակցությամբ ես կցանկանայի դիմել ավիաընկերություններին և վստահ ենք, որ նրանք դա հաշվի կառնեն, որ ինքնաթիռ չթողնեն այն անձանց, ովքեր չեն ունենա վերջին 72 ժամում կատարված փեստի արդյունքը կամ լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթը: Սա շատ կարևոր նորամուծություն է, որը մեզ հնարավորություն է տալիս հաջորդ շաբաթվանից սկսել շատ ակտիվ հանդիպումներ տուրօպերատորների, հյուրանոցների, զբոսաշրջության արդյունաբերության այլ ներկայացուցիչների հետ», – հայտարարել է Թուրնավան: