Հորդորում եմ, մնալ տանը, այլապես՝ Վրաստանում չենք կարողանա հաշվել դագաղները. Պաատա Իմնաձե
Հորդորում եմ, մնալ տանը, այլապես՝ Վրաստանում չենք կարողանա հաշվել դագաղները. Պաատա Իմնաձե

Վրաստտանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, եթե առաջիկա օրերին հանձնարարականները խստիվ կերպով պաշտպանվեն, կա հնարավորություն, որ վատ սցենարները չարդարացվեն:

Իմնաձեի խոսքով, մինչ օրս կար դինամիկա, որը տալիս էր հնարավորություն մտածելու, որ այս իրավիճակը կհաղթահարենք քիչ կորուստներով:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական վնասներին, այլև՝ մարդկային կյանքերին, որ քիչ մարդկանց կյանքի գնով կկարողանանք հաղթահարել համավարակը, հակառակ դեպքում մեզ սպասվում է այն, ինչ տեղի ունեցավ Իտալիայում, չենք կարողանա հաշվել դագաղները, դա եք ցանկանու՞մ: Մնանք տանը:

Երկրում սկսվել է կորոնավիրուսի լայն տարածում: Դա նշանակում է, որ այսօր մեր կողքին են մարդիկ, ովքեր չգիտեն, որ վարակված են, նրանք վարակակիր են դառնում ախտանշանների ի հայտ գալուց մեկ օր առաջ: Մենք չգիտենք, թե ովքեր են նրանք: Նրանք կգան ձեզ մոտ հյուր և կվարակեն ձեզ: Նրանք կգնան եկեղեցի և այնտեղ կվարակեն բոլորին: Հասկանանք դա»,- հայտարարել է Իմնաձեն:

Պաատա Իմնաձեն նշել է, որ եթե մարդիկ չմնան տանը, ստիպված կլինեն իշխանությանը կարանտին հայտարարելու մասին խորհուրդ տալ:

«Իմ հորդորն է, եթե ցանկանում եք փրկվել, ողջ մնալ, մնացեք տանը: Այլ ելք չկա, եթե ցանկանում եք փրկել ազգը, եկեղեցին, մի գնացեք եկեղեցի»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: