Գարդաբանիի երկու գյուղերում ընթանում է կորոնավիրուսի ընդլայնված թեստավորում
Գարդաբանիի երկու գյուղերում ընթանում է կորոնավիրուսի ընդլայնված թեստավորում

Գարդաբանիի մունիցիպալիտետի երկու գյուղում, Ղարաջալարում և Ղարաթակլիայում այսօրվանից մեկնարկել է ընդլայնված թեստավորումը:

Տեղում առավոտից մոբիլիզացված է համաճարակաբանների 6 խումբ: Նրանք բաշխվել են Ղարաջալարի տարբեր վայրերում:

Այսօր «PCR» թեստավորում է  անցնելու մոտ 700 անձ:

Գարդաբանիում արձանագրված է կորոնավիրուսի 23 դեպք: Այստեղից 14-ը՝ Ղարաջալարում: Երեք անձի վարակման աղբյուրը հայտնի չէ: 60 մարդ տեղափոխվել է կարանտինային տարածք:

Երեկ, ուշ գիշեր Ղարաջալարից և Ղարաթակլիայից Լուգարի կենտրոն ուղարկվել է 126 թեստ և սպասում են 75 թեստի պատասխանի: Այսօր համակարգող խորհուրդը քննարկելու է Գարդաբանիի այս երկու գյուղերի փակման հարցը: