Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսի պատճառով, այս պահի դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցում չի նախատեսվում, քանի որ համաճարակի վտանգ չկա
Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսի պատճառով, այս պահի դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցում չի նախատեսվում, քանի որ համաճարակի վտանգ չկա

Կորոնավիրուսի պատճառով, այս պահի դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցում չի նախատեսվում, քանի որ համաճարակի վտանգ չկա,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հիվանդը, որի մոտ գրանցվել է նոր կորոնավիրուս, մաքսային անցակետից միանգամից տեղափոխվել է բժշկական հաստատություն, նա այլ քաղաքացիների հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել: