Վրաստանում գրանցվել է նոր կորոնավարակի առաջին դեպքը
Վրաստանում գրանցվել է նոր կորոնավարակի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է նոր կորոնավարակի առաջին դեպքը:

Այս մասին կառավարության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձե:

Ըստ Տիկարաձեի, վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացի, 50-ամյա մի տղամարդու մոտ, ով երեկ Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանել է Վրաստան:

Տղամարդուն տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց: Նախարարի խոսքով, նրա վիճակը բավարար է:

Թողնել մեկնաբանություն