Գիորգի Գախարիան հանդիպել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ
Գիորգի Գախարիան հանդիպել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության գրասենյակում հանդիպել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Գործարարների հետ հանդիպմանը մասնակցում էին բիզնես օմբուդսմեն, Միխեիլ Դաուշվիլին և տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին:

Ինչպես հանդիպմանը հայտարարել է Վարչապետը, երկրում կորոնավարակի տարածման դեմ պայքարի և քաղաքացիների առողջության մասին հոգալու հետ մեկտեղ, կառավարության առաջնահերթությունը երկրի հետագա տնտեսական զարգացումն է: Միևնույն ժամանակ, կառավարությունը անում է հնարավորինս, որպեսզի արդյունավետորեն արձագանքի այն մարտահրավերներին, որոնք հնարավոր է երկրի տնտեսությանը հարվածեն կորոնավարակի տարածման հետևանքով:

Հատկանշական է, որ այսօր կառավարության ղեկավարը հանձնարարել է տնտեսական թիմին մինչև օրվա վերջ ներկայացնել գործողությունների ծրագիր: Ըստ Գիորգի Գախարիայի, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո տեղի կունենա հանդիպում կառավարության տնտեսական թիմի անդամների և ազգային բանկի հետ:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: