Վրաստանի խորհրդարանը միացել է Եվրամիության թեկնածու երկրների Բելգրադի հռչակագրին
Վրաստանի խորհրդարանը միացել է Բելգրադի հռչակագրին, որն ընդունվել է Սերբիայի Հանրապետությունում Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին համաժողովի ժամանակ։
Հռչակագրում ընդգծվում է խորհրդարանների կարևոր դերը եվրաինտեգրման գործընթացում։
Թեկնածու երկրները նաև համաձայնել են անցկացնել խորհրդարանների նախագահների տարեկան հանդիպումներ, որոնք կլինեն քաղաքական երկխոսության և խորհրդարանական համագործակցության խորացման մշտական ձևաչափ։
Եվրամիությանը անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների հաջորդ համաժողովը տեղի կունենա Մոլդովայում 2027 թվականին։
Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։