Բոճորիշվիլու կլինիկայից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված երկու պացիենտ
Բոճորիշվիլու կլինիկայից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված երկու պացիենտ

Բոճորիշվիլու անվան կլինիկայից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված երկու պացիենտ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կլինիկայում:

Նրանց փոխանցմամբ, նշված երկու պացիենտի հետ կապված երկրորդ անգամ լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են և ապաքինվածները կլինիկայից կտեղափոխվեն ինքնամեկուսացում:

Կլինիկայի մեկուսացված բաժնում այս պահի դրությամբ գտնվում է 64 պացիենտ, այստեղից 53-ը հաստատված դեպք է: Կլինիկայում նշում են, որ պացիենտների ընդհանուր վիճակը միջին ծանրության է և բավարար է: Ուշագրավ է հինգ պացիենտի վիճակը, որոնք ունեն թոքաբորբ:

Վերջին 24 ժամում Բոճորիշվիլու կլինիկա կորոնավիրուսի ախտորոշմամբ պացիենտ չի տեղափոխվել: