Բաթումիում կորոնավիրուսի հետազոտություն անցած 910 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Բաթումիում կորոնավիրուսի հետազոտություն անցած 910 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Բաթումիում կորոնավիրուսի հետազոտություն է անցել 910 անձ, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, տենդի կլինիկաներում գտնվում է 44 անձ, նրանց պատասխանները հայտնի կդառնան վաղը:

Աջարիայում կորոնավիրուսի թեստ է անցել 30 537 անձ: Կարանտինում է 2147 քաղաքացի: