Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ նոր դեպք
Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ նոր դեպք

Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուս է ախտորոշվել տղամարդու մոտ, ով մուտք էր գործել Ղազախստանից, նա Վրաստանի քաղաքացի է և արտասահման էր մեկնել արտագնա աշխատանքի:

Նրանց փոխանցմամբ, վարակակիրը սահմանը հատելուց հետո գտնվել է կարանտինում:

Այսօրվա դեպքից հետո, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցի կովիդ-կենտրոնում վարակվածների թիվը հասել է 16-ի: