Այսօր Առաջին համալսարանային կլինիկայից դուրս է գրվելու 7 ապաքինված պացիենտ
Այսօր Առաջին համալսարանային կլինիկայից դուրս է գրվելու 7 ապաքինված պացիենտ

Առաջին համալսարանային կլինիկայում այս պահի դրությամբ գտնվում է 91 պացիենտ, այստեղից 70-ը վարակված է  կորոնավիրուսով:

Այսօր կլինիկայից դուրս է գրվելու 7 ապաքինված պացիենտ:

Կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի հայտարարությամբ, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 7 պացիենտ, այստեղից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Բացի այդ, Ռատիանիի խոսքով, երեկ կլինիկա են տեղափոխել երկու հղի կին, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

«Երեկ մեզ մոտ են տեղափոխել երկու հղի կին, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, մյուսի պատասխանը դեռևս հայտնի չէ:

Երեքի մոտ դիտվում է հետընթաց, մնացածն առանց բացասական կլինիկայի»,- հայտարարել է Ռատիանին:

Բացի այդ, Ռատիանիի մեկնաբանմամբ, 7 նորածնի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

«Բուժանձնակազմի վիճակը, որը բուժումը շարունակում է մեր կլինիկայում, կայուն է»,- հայտարարել է Ռատիանին: