Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, վարակվածը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, վարակվածը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է

Աջարիայի շրջանում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք և այն ներկրված է, այսինքն վարակվածը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է:

Նոր դեպքը ներառյալ, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում բուժում ստացող կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասավ 9-ի: Նրանց առողջական վիճակը կայուն է:

Բացի այդ, Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում հետազոտվել է 598 անձի կենսաբանական նմուշ: Բացառությամբ մեկ դեպքի, բոլոր թեստի պատասխանները եղել են բացասական:

Շրջանի կարանտինային տարածքում գտնվում է 2008 քաղաքացի: