Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, նրանցից երկուսը կապված է «Քոբուլեթիի կլաստերի» հետ: Վարակն ախտորոշվել է «Հավանա» սրճարանում արձանագրված վարակակիր անձի հետ շփում ունեցած երկու անձանց մոտ:

Ընդհանուր, Քոբուլեթիից կորոնավիրուս է ախտորոշվել հինգ քաղաքացու մոտ: Հետազոտվել և կարանտին է տեղափոխվել 60 անձ, ինքնամեկուսացման մեջ է 12 քաղաքացի: «PCR» թեստավորման համար վերցվել է 110 անձի կենսաբանական նմուշ, հետազոտության պատասխանները հայտնի կդառնան վաղը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ անձի մոտ, տիկինը գտնվում էր կարանտինում, ով Վրաստան է վերադարձել Հունաստանից: