Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և արտակարգ դրություն
Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և արտակարգ դրություն

Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և պարետային ժամ,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին:

«Կարող ենք վստահորեն ասել, որ լիարժեք կարանտինի սահմանումը նախատեսված չէ, ինչպես նաև չենք պատրաստվում հայտարարել արտակարգ դրություն, կառավարությունն այսօր լիովին վերահսկում է իրավիճակը: Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ վարակվածների թիվն ավելանում է, և մենք պետք է հատկապես զգույշ լինենք:

Չնայած այդ ամենին մենք պետք է կրենք շնչադիմակներ, պետք է պաշտպանենք սոցիալական հեռավարություն և հնարավորինս զերծ մնանք ավելորդ հավաքույթներից»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: