ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի նավահանգիստների շրջափակումը Հորմուզի նեղուցում
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատում է, որ Միացյալ Նահանգները հանել է Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների շրջափակումը։
Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ նախագահի հրամանի համաձայն՝ իրանական նավահանգիստներ և ափամերձ գոտիներ մտնող ու այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումն արդեն հանված է։
Հրամանատարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ ռազմական նավերը մնում են տարածաշրջանում՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրի բոլոր ասպեկտների պահպանումն ապահովելու համար։
«Այսօր ԱՄՆ ուժերը, նախագահի հանձնարարականի համաձայն, հանել են իրանական նավահանգիստներ և ափամերձ գոտի մտնող ու այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ կամ այնտեղից։ ԱՄՆ ռազմական շրջափակումն ուժի մեջ պահելու բոլոր փորձերը դադարեցվել են։ Մեր հոյակապ ռազմածովային նավերը կմնան ընդհանուր տարածքում, որպեսզի ապահովեն համաձայնագրի բոլոր ասպեկտների պահպանումը, կատարումը և լիարժեք ուժով ու արդյունավետությամբ գործելը»,- ասված է հայտարարության մեջ։