Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարիզում հոկտեմբերի 31-ին նախատեսված բողոքի ակցիաների պատճառով մետրոյի ավելի քան 40 կայարան կփակվի
Manifestation du 24 octobre Nouvelle journée de mobilisation Parcours du cortège : Porte d'italie/porte de Vincennes Photo au niveau du tram Maryse Bastié Paris 13ème Le 24/10/2026 Photo : Delphine Goldsztejn
Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ին նախատեսված մասշտաբային բողոքի ակցիաների պատճառով մետրոյի ավելի քան 40 կայարան կփակվի: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ սահմանափակումները հիմնականում կվերաբերեն Փարիզի կենտրոնական և արևելյան շրջաններին: Տրանսպորտային ընկերության վեբկայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ առաջին կայարանները կփակվեն առավոտյան ժամը 05:30-ից: Խափանումներ են սպասվում նաև տրամվայի տեղաշարժի մեջ: Սահմանափակումները կապված են հոկտեմբերի 31-ին նախատեսված բողոքի ցույցերի հետ: Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան պահանջում էր արգելել երթը Բաստիլի և Ազգի (Նասիոն) հրապարակների միջև, սակայն վարչական դատարանը կազմակերպիչների ընտրած երթուղին թողել է ուժի մեջ: