Նավաստիների գործադուլի պատճառով Հունաստանի յոթ կղզի կտրված է արտաքին աշխարհից
Նավաստիների գործադուլի պատճառով Հունաստանի կղզիները հայտնվել են արտաքին աշխարհից մեկուսացված: Գործադուլն ընդգրկել է յոթ նավահանգիստ, լաստանավային հաղորդակցությունը փաստացի դադարեցված է, ինչի պատճառով հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում տեղաշարժվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավաստիների արհմիությունները պահանջում են աշխատավարձերի 12%-ով ավելացում, աշխատանքային և անվտանգության պայմանների բարելավում ու աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ, իսկ այնպիսի տարածաշրջաններին, որտեղ զինված հակամարտություններ են, շնորհվի մարտական գործողությունների գոտու դասակարգում և այդ տարածաշրջաններ նավաստիների ուղարկումն այլևս չիրականացվի: Նաև նրանց պահանջն է դադարեցնել առևտրային-կոմերցիոն նավերով ռազմական ապրանքների փոխադրումը: Գործադուլը վերաբերում է Պիրեյոսի, Ռաֆինայի, Լավրիոյի, Պատրասի, Իգումենիցայի, Էլեֆսինայի և Ռիո-Անտիրիոյի նավահանգիստներին: