Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի թեկնածու Հանս Կլյուգեին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի թեկնածու Հանս Կլյուգեին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցությունը: Ուշադրություն է հրավիրվել առողջապահության ոլորտում Վրաստանում իրականացված բարեփոխումների վրա: Հանս Կլյուգեն նախարարին ներկայացրել է իր թեկնածությունը և կազմակերպության գործունեության ապագա տեսլականը: Մակա Բոչորիշվիլին հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: