2026 թվականի քննական քարտերի տպագրումը հնարավոր կլինի հունիսի 22-ից
2026 թվականի քննական քարտերի տպագրումը հնարավոր կլինի հունիսի 22-ից

2026 թվականի միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննության, ուսուցիչների քննությունների և ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցները կկարողանան տպել իրենց քննական քարտերը հունիսի 22-ից։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։

Քննությունների կենտրոնի տեղեկացմամբ՝ քննական քարտի վրա նշված կլինի քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ամսաթիվը և քննության գրանցման մեկնարկի ժամը։

«Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը քննվողներին հիշեցնում է, որ անձը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ քննական քարտի ներկայացումը քննություններին մասնակցելու պարտադիր պայման է։ Կենտրոնը նաև կոչ է անում յուրաքանչյուր մասնակցի ուշադիր ծանոթանալ քարտի վրա նշված տեղեկատվությանը և հաշվի առնել, որ գրանցման ավարտից հետո այլևս թույլ չի տրվի մասնակցել քննությանը։

Քննական քարտի տպագրման մանրամասն հրահանգը և լրացուցիչ տեղեկատվությունը Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում (www.naec.ge) կհրապարակվեն հունիսի 22-ին»,- ասված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։