Աջարիայում որոնում են ծովում անհետացած երիտասարդի
Աջարիայում որոնում են ծովում անհետացած երիտասարդի

Աջարիայում, արդեն մի քանի օր է որոնում են ծովում անհետացած մի երիտասարդի: Ենթադրաբար հարբած տղամարդը փետրվարի 17-ին մտել է ծով ու անհետացել: Այդ ժամանակից ի վեր ընթանում են ակտիվ որոնման գործողություններ, բայց մինչ այժմ ապարդյուն:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ ահազանգ ստանալուց անմիջապես հետո, որոնումները չեն դադարել, գործողությանը ներգրավված են բոլոր մասնագետներն ու սարքավորումները:

Անհայտ կորածի ընտանիքի անդամները նույնիսկ ասում են, որ ջրասույզների քանակը բավարար չէ և պահանջում են ավելացնել նրանց թիվը:

Թողնել մեկնաբանություն