Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ այցը Եվրոպա հաջողված է անցել - «Իրանը չի ունենա միջուկային զենք, և Հորմուզի նեղուցն անհապաղ կբացվի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Եվրոպա կատարած իր պաշտոնական այցը հաջող է անցել։
Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի գլխավոր ձեռքբերումն այն փաստի ընդգծումն է, որ Իրանը չի ունենալու միջուկային զենք, և Հորմուզի նեղուցն անհապաղ կբացվի։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ տնտեսությունը բարելավվում է, իսկ նավթի գները՝ նվազում։
«45 րոպեից Ֆրանսիայից մամուլի ասուլիս կանցկացնեմ։ Այնուհետև կմեկնեմ Վերսալ՝ ֆրանսիացի և եվրոպական այլ առաջնորդների հետ ընթրելու, իսկ այսօր երեկոյան կվերադառնամ տուն։ Ուղևորությունը մեծ հաջողությամբ ավարտվեց, բայց այն, ինչի մասին մարդիկ հիմնականում ցանկանում էին խոսել, այն փաստն է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և Հորմուզի նեղուցն անհապաղ կբացվի։ Հիանալի ցուցանիշներ են բոլոր ոլորտներում Միացյալ Նահանգների տնտեսության համար։ Այսօր ավելի շատ մարդ է աշխատում, քան երբևէ աշխատել է։ Ավելի քան 19,1 տրիլիոնի ներդրում է կատարվում ԱՄՆ-ում՝ գործարանների և ամեն ինչի մեջ, սակայն, որ ամենակարևորն է, ֆոնդային բորսայի վերջին ցուցանիշները շատ բարձր են, և բացի այդ, նավթի գներն ընկնում են», – գրում է նա։