Դոնալդ Թրամփ. Ես բոս եմ
Դոնալդ Թրամփ. Ես բոս եմ

Ես բոս եմ, – ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մտնելով դահլիճ՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդների հետ հանդիպման մեկնարկից առաջ։

Նրա խոսքով՝ Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը «շատ ուժեղ» է, և դրա մանրամասները շուտով կհրապարակվեն։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նա թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։

«Մենք դրա մասին կխոսենք Իրանում նախատեսված մամուլի ասուլիսում։ Սա հիանալի համաձայնագիր է բազմաթիվ պատճառներով, բայց առաջինը՝ անկասկած, 99.9%-ով այն է, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Այսպիսով, սա շատ ուժեղ համաձայնագիր է։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, բայց այն շատ ուժեղ է։ Թվում է, թե մարդկանց մեծ մասը շատ ուրախ է։ Իսկապես ուրախը շուկան է, քանի որ շուկան հազարավոր միավորներով բարձրացել է վերջին չորս կամ հինգ օրերի ընթացքում, երբ լսել են նեղուցի բացման մասին։ Այն լիովին կբացվի հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում», – ասաց Թրամփը։

Թրամփը կրկին սպառնացել է Թեհրանին՝ ասելով, որ եթե Իրանը չստորագրի համաձայնագիրը, հարձակումները կշարունակվեն։

«Սա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե այն ինձ դուր չգա, մենք կվերադառնանք նրանց վրա հարձակվելուն և նրանց վրա ռումբեր նետելուն», – ասաց Թրամփը։