Աջարիայի կառավարությունը Ծաբլաան գյուղում աղետից տուժած 219 ընտանիքի համար լրացուցիչ փոխհատուցման տեսքով հատկացրել է 1 095 00 լարի
Աջարիայի կառավարությունը Ծաբլաան գյուղում աղետից տուժած 219 ընտանիքի համար լրացուցիչ փոխհատուցման տեսքով հատկացրել է 1 095 00 լարի

Աջարիայի կառավարությունը Ծաբլաան գյուղում աղետից տուժած 219 ընտանիքի համար լրացուցիչ փոխհատուցման տեսքով հատկացրել է 1 095 00 լարի: Տուժած ընտանիքներին 2019 թվականին բնակարաններ են տրամադրել Բաթումիի նորակառույց շենքում, սակայն նրանք պահանջում էին վերանորոգել բնակարանները և այդ պատճառով հրաժարվել են մասնակցել ընտրություններին:

Աջարիայի Ինքնավար Հանրապետության Վարչական Սահմաններում աղետի պատճառած վնասի վերացման համատեղ կառավարական հանձնաժողովի առաջարկությամբ և Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեի որոշմամբ, Աջարիայի կառավարության պահուստային հիմնադրամից, Խուլոյի մունիցիպալիտետի Ծաբլանա գյուղում տեղի ունեցած աղետի հետևանքով տուժած ընտանիքներին, միանվագ տրամադրվել է 5000 լարի: Գումարը տրամադրվել է բնակարանների վերանիորոգման համար:

Աջարիայի կառավարության որոշումը Ծաբլանի և Ծաբլիանի գյուղերի բնակչությանը տեղում ներկայացրեց Աջարիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռամազ Ջինճարաձեն և Խուլոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Վախտանգ Բերիձեն:

«Աղետից տուժած ընտանիքները որոշ ժամանակ ֆինանսական օգնություն էին պահանջում: Կառավարությունը հաշվի է առել նրանց խնդրանքը, և նրանք գումարը կստանան առաջիկա օրերին», – ասել է նախարարի առաջին տեղակալ Ռամազ Ջինճարաձեն:

1989 թվականի ապրիլի 19-ին Ծաբլանայում տեղի ունեցած սողանքի պատճառով գյուղն ամբողջովին ավիրվեց, աղետը խլեց 23 մարդու կյանք, այդ թվում երեք երեխայի, ավելի քան 200-ը մնացին անօթևան: