Վարձակալած աշխատողների համար մայիս ամսվա 200 լարիանոց փոխհատուցումն արդեն տրվել է. Զբաղվածության խթանման գործակալություն
Վարձակալած աշխատողների համար մայիս ամսվա 200 լարիանոց փոխհատուցումն արդեն տրվել է. Զբաղվածության խթանման գործակալություն

ՀԻԻԱ զբաղվածության խթանման պետական ​​գործակալության տեղեկությամբ, շարունակվում է քաղաքացիներին նպատակային սոցիալական օգնության տրամադրումը, ներառյալ այն անձանց, ովքեր աշխատանքը կորցրել են համավարակի երկրորդ ալիքի հետևանքով:

Գործակալության տվյալներով, մինչ օրս մայիս ամսվա 200 լարիանոց օգնությունը փոխանցվել է 109 086 մարդու, ընդհանուր առմամբ՝ 21 817 200 լարի:

«Ընթացիկ տարվա ընթացքում, հունվար ամսվա փոխհատուցման գումարը փոխանցվել է 106 389 անձի, 21 277 800 լարի չափով. Փետրվար ամսվանը – 140 029 անձի՝ 28 005 800 լարի. Մարտ ամսվանը – 130 683 անձի՝  26 136 600 լարիի չափով: Ինչ վերաբերում է ապրիլ ամսվան, ապա 200 լարիանոց օգնությունը փոխանցվել է՝ 120 496, ընդհանուր առմամբ՝ 24 099 200 լարիի չափով:

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի համաձայն, 2021 թվականի հունվարից վարձակալած աշխատող գործազուրկ մնացած քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում ամսական 200 լարի օգնություն կստանան: Որպես տեղեկանք, մնացել է 6-րդ (վերջին) ամսվա փոխհատուցման փոխանցումը, որը Վրաստանի քաղաքացիները կստանան հունիսին», – հայտարարել են զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունում: