Կառավարության կողմից նախաձեռնած փոխհատուցում ստանալ ցանկացողների գրանցումը սկսվել է այսօրվանից և տևելու է մինչև հուլիսի 1-ը
Կառավարության կողմից նախաձեռնած փոխհատուցում ստանալ ցանկացողների գրանցումը սկսվել է այսօրվանից և տևելու է մինչև հուլիսի 1-ը

Նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժածների համար, Վրաստանի կառավարության նախաձեռնած փոխհատուցումներ  ստացողների գրանցումը սկսվել է այսօր և տևելու է մինչև հուլիսի 1-ը:

Այդ կապակցությամբ, այսօր առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել ճեպազրույց:

Գերատեսչության տվյալներով, փոխհատուցում ստանալ ցանկացող անձինք պետք է այցելեն առողջապահության նախարարության կայք էջ, որտեղ կարող են գրանցվել հատուկ գրանցման պորտալի միջոցով:

Նախարարությունում պարզաբանում են, որ պորտալում գրանցում կարող են անցնել միայն ինքնազբաղված անձիք: Վարձակալած աշխատակիցները չունեն գրանցում անցնելու պարտավորություն:

Ինքնազբաղված անձինք, ովքեր գրանցված են եկամուտների ծառայությունում և 2020 թվականի ապրիլից եկամուտ չեն ստացել, այսօրվանից վեց շաբաթվա ընթացքում պետք է հայտ լրացնեն առողջապահության նախարարության կայքում ՝ www.moh.gov.ge: Այս խմբում ներառված են.

  • Մանր բիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկատեր ֆիզիկական անձինք
  • Ձեռնարկատեր ֆիզիկական անձինք
  • Անհատներ, ովքեր իրականացնում են ֆիքսված հարկով գործունեություն
  • Միկրո բիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկատերեր
  • Անհատ ձեռնարկատերեր

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, փոխհատուցում ստանալու համար նրանք պարտավոր չեն ներկայացնել եկամտի աղբյուրի ացույցը:

Փոխհատուցում ստանալու հնարավորության մասին նշված ֆիզիկական անձինք ծանուցվում են հարկ վճարողի լիազորագրված  էջում `eservice.rs.ge:

Բացի այդ, ընդունած դիմումների մշակումը և փոխհատուցման փոխանցումը տեղի կունենա գրանցումից ոչ ուշ քան 10 աշխատանքային օրում: Ֆիզիկական անձիք պետք է լրացնեն հետևյալ տեղեկությունը.

  • Անուն, ազգանուն և անձնական համարը
  • Կոնտակտային տվյալներ (փաստացի բնակության հասցե և կոնտակտային հեռախոս)
  • Բանկային ռեկվիզիտներ (բանկային հաշվի համարը)

Ինքնազբաղված անձինք, ովքեր գրանցված չեն եկամուտների ծառայությունում, այսօրվանից 6 շաբաթվա ընթացքում պետք է առողջապահության նախարարության կայքում `www.moh.gov.ge լրացնեն հայտը և ներկայացնեն 2020 թվականի առաջին կվարտալում եկամուտի աղբյուրը հաստատող որևէ փաստաթուղթ:

Ֆիզիկական անձիք պետք է լրացնեն հետևյալ տեղեկությունը.

  • Անուն, ազգանուն և անձնական համարը
  • Կոնտակտային տվյալներ (փաստացի բնակության հասցե և կոնտակտային հեռախոս)
  • Բանկային ռեկվիզիտներ (բանկային հաշվի համարը)

Բացի այդ, ֆիզիկական անձը պետք է ներբեռնի, օրինակ, հետևյալ փաստաթղթերը.

  • Հարկ վճարողի գրանցման անձի (բացիի ոչձեռնարկատեր ֆիզիկական անձի) կողմից տրված առաջնային հարկային փաստաթուղթ, ՝որով հաստատվում է եկամուտ ստանալու փաստը (գրավոր փաստաթուղթ, որով հնարավոր է նույնականացնել մատուցման/ծառայությունների մատուցման մասնակից կողմերին, ունի ամսաթիվ և ներառում է առաքված ապրանքի/մատուցված ծառայության թվարկումը և արժեքը: Օրինակ, գնման ակտ, ընդունել-գնելու ակտ.
  • 2020 թվականի առաջին երեք ամիսների բանկային հաշվետվությունը, որտեղ հաստատվում է տնտեսական գործունեությունից ստացված եկամուտը.
  • Մունիցիպալիտետի կամ այլ վարչական մարմնի կողմից անձին տրված որևէ գործունեությունը հաստատող տեղեկանք թույլտվություն/արտոնագրություն.
  • Վրաստանում գրանցված իրավաբանական անձի կողմից տրված փաստաթուղթ, որով հաստատվում է անձի տնտեսական ակտիվությունը կամ եկամուտը.
  • Եվ այլն

Հայտերը ուսումնասիրելու են զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունում գոյություն ունեցող խմբի ներկայացուցիչները, իսկ որոշումը ընդունելու է առողջապահության նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը: Փոխհատուցումը կփոխանցվի հանձնաժողովի որոշումից հետո, ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Դրա հետ մեկտեղ, այն անձինք, ովքեր հնարավորություն չունեն անցնել էլեկտրոնային գրանցում, կարող են դիմել աշխատանքի տեղավորման գործակալությանը կամ սոցիալական ծառայությունների գործակալության սերվիսկենտրոններին, որտեղ համապատասխան մասնագետները բնակչությանը կօգնեն գրանցում անցելու մեջ:

Հավելյալ տեղեկություն ստանալու համար անձը կարող է զանգահարել, առողջապահության նախարարության թեժ գծի վրա՝ 1505:

Առողջապահության նախարարության թեժ գծում գտնվող անձից կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ ՝ 1505: