Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, ապաքինվել է 173 պացիենտ: Այս մասին հաղորդում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:

Նրանց հաղորդմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 47 ապաքինված պացիենտ:

Աջարիայում յոթ վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի կլինիկաներում բուժվում է 441 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 282-ը, առցանց-կլինիկայում՝ 776-ը: