Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, ապաքինվել է 62 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, ապաքինվել է 62 պացիենտ

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, ապաքինվել է 62 պացիենտ: Մինչ օրս, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 566:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 19 պացիենտ: Շրջանում հինգ վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 332 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 149-ը, առցանց-կլինիկայում՝ 370-ը:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ տարածաշրջանում պատվաստվել է 2 147 անձ, այդ թվում «Փայզերով» 1260-ը, «Աստրազենեկայով» 887-ը: