Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք

Աջարիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 136 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 32 ապաքինված պացիենտ:

Տարածաշրջանում 9 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աջարիայի կլինիկաներում բուժվում է 448 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 305-ը, առցանց-կլինիկայում՝ 716-ը: