Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, ապաքինվել է 73 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, ապաքինվել է 73 պացիենտ

Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, ապաքինվել է 73 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 40 493:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 26 ապաքինված պացիենտ: Նրանց հաղորդմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Գերատեսչության տվյալներով, Աջարիայի կլինիկաներում բուժվում է 411 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 272-ը, առցանց-կլինիկայում՝ 548-ը: