Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք

Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 117 նոր դեպք, ապաքինվել է 133 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 35 ապաքինված պացիենտ:

Տարածաշրջանում չորս վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աջարիայի կլինիկաներում բուժվում է 451 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 287-ը, առցանց-կլինիկայում՝ 641-ը:

Աջարիայի տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ պատվաստվել է 7 368 մարդ, այդ թվում «Փայզերով» – 3 306-ը, «Աստրազենեկայով» – 2 030-ը, «Սինոֆարմով» – 2 032-ը: