Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 348-ի
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 348-ի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 348-ի:

Այս պահի դրությամբ, ապաքինվել է  76 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք պացիենտ:

Արտասահմանից բուժվելու համար Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է մնում 5000 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 494-ը: