Իրակլի Կոբախիձե. ԵՄ-ին անդամակցելը Վրաստանի գլխավոր առաջնահերթությունն է, կարծում եմ՝ մինչև 2030 թվականը Վրաստանը անպայման կդառնա ԵՄ լիիրավ անդամ

18:57, 09.05.2024

Կարծում եմ, որ մինչև 2030 թվականը Վրաստանն անպայման կդառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Եվրամիությանն անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է։ Այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ ցանց։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կհաղթահարվեն բոլոր այն դժվարությունները, որոնք կապված են Եվրամիության զարգացման և Վրաստան-Եվրամիության հարաբերությունների հետ։

«1950 թվականի մայիսի 9-ին ստորագրվեց Շումանի հռչակագիրը, որը հիմք դրեց Եվրամիությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան հիմնվել է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, որոնցում առանձնահատուկ դեր են խաղացել Եվրոպական միությունը և նրա ինստիտուտները։ Երկարատև խաղաղությունը Եվրամիությանը հնարավորություն տվեց հետևողականորեն զարգացնել իր տնտեսությունը և ապահովել բնակչության բարեկեցության բարձր մակարդակ։ Վստահ եմ, որ բոլոր այն դժվարությունները, որոնք կապված են այսօր Եվրամիության զարգացման, Վրաստանի ու Եվրամիության հարաբերությունների հետ, կհաղթահարվեն։

ԵՄ անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է։ Ես հավատում եմ, որ Վրաստանը մինչև 2030 թվականն անպայման կդառնա Եվրամիության լիիրավ անդամ, որից հետո մեր երկիրն իր յուրահատուկ մշակույթով և ավանդույթներով կարևոր ներդրում կունենա Եվրամիության հաջողության գործում»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։

Նմանատիպ